Հասան Ռոուհանին Մոսկվա-Թեհրան երկխոսությունը խորացնելու կոչով է հանդես եկել

Հասան Ռոուհանին Մոսկվա-Թեհրան երկխոսությունը խորացնելու կոչով է հանդես եկել
Ռուսաստանն ու Իրանը հարկ է, որ ավելի լուրջ երկխոսություն սկսեն ԱՄՆ կողմից Իրանի եւ Վեցյակի կողմից կնքված միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու որոշման մասին հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Ռոուհանին իր կոչում մասնավորապես ասել է, որ ԱՄՆ կողմից Միջուկային գործարքից դուրս գալը ըստ ամենայնի լիովին ապօրինի է եւ հենց այդ փաստը պետք է հիմք դառնա, որպեսզի Մոսկվան եւ Թեհրանը ավելի լուրջ երկխոսություն ծավալեն այդ թեմայով։ Իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռոուհանին շեշտել է նաեւ, որ Մոսկվան ունեցել է չափազանց կարեւոր դերակատարություն այդ գործարքի կայացման գործում։