Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներ
Հունիսի 3-ին, ժամը 22:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:



Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է ասֆալտի նստվածք (2 քմ տարածքով և 50 սմ խորությամբ), որը սահմանազատվել է քաղաքացիների ուժերով:



Փրկարարները և քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները համատեղ ուժերով իրականացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վերականգնման աշխատանքներ (քար և ավազ լցնելու միջոցով):