ՕՊԵԿ-ի ղեկավարը դրական է տրամադրված նավթային շուկայի ներկա միտումների նկատմամբ

ՕՊԵԿ-ի ղեկավարը դրական է տրամադրված նավթային շուկայի ներկա միտումների նկատմամբ
ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարքինդոն հայտարարել է, որ բավական լավատեսորեն է գնահատում այն միտումները, որոնք կան այժմ նավթային համաշխարհային շուկայում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:



Բարքինդոն նաեւ ասել է, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատումը հանգեցրել է մոլորակի էներգետիկ լանդշաֆտի փոփոխությանը եւ բերել շուկայի կայունացման, ինչը չափազանց դրական է, քանի որ մինչ այս դեռ չէր հաջողվել բոլոր արդյունահանողներին միավորել նույն համաձայնագրի դրոշի ներքո: