ԱՄՆ-ում Tesla էլեկտրոմոբիլը հարվածել է ոստիկանական մեքենային

ԱՄՆ-ում Tesla էլեկտրոմոբիլը հարվածել է ոստիկանական մեքենային
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում Tesla էլեկտրոմոբիլը հարվածել է ոստիկանական մեքենային: Մեքենան գտնվել է ինքակառավարվող ընթացքի ռեժիմում: Այս մասին հայտնում է TMZ-ն: Նշվում է, որ ոստիկանական մեքենան կայանած է եղել ճանապարհի եզրին եւ մեքենան չի կարողացել ինքնակառավարվող ընթացքի ռեժիմում ճանաչել այդ մեքենան ու հարվածել է: Tesla-ի վարորդն աննշան քերծվածքներ է ստացել: Նշենք, որ սա էլեկտրամոբիլի հիմնական թերություններից է: Շաբաթներ առաջ ԱՄՆ Յուտա նահանգում Tesla-ն հարվածել է հրշեջ մեքենային, կրկին ինքնակառավարվող ընթացքի ռեժիմում ճանաչել չկարողանալով վերջինիս: Մասնագետները արդեն խոսում են մեքենայի ինքնակառավարվող ընթացքի ռեժիմը փոփոխությունների ենթարկելու մասին, գտնելով, որ ռադարը, որը օգտագործվում է դրա համար, փաստորեն լիարժեք չի կարողանում բավարարել մեքենայի պահանջներին: