Դոնալդ Թրամփը խնդրել է Ջեֆ Սեշնսին միանալ ռուսական միջամտության գործի քննությանը

Դոնալդ Թրամփը խնդրել է Ջեֆ Սեշնսին միանալ ռուսական միջամտության գործի քննությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է խնդրել ԱՄՆ Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին միանալ ռուսական միջամտության գործի քննությանը: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը: Պարբերականը նաեւ գրում է, որ իմանալով, որ Արդարադատության նախարարը, սակայն որոշել է ոչ մի կերպ իր մասնակցությունը չունենալ այդ գործին անկախ այն հանգամանքից թե գործը որ փուլում է գտնվում, նախագահ Թրամփը պահանջել է նրանից փոխել որոշումը, սակայն ստացել է մերժում: Ըստ նույն հրապարակման, այս դրվագի մասին իմացել է նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով սկսել է հետաքրքրվել, թե ինչու է նախագահ Թրամփը հետաքրքրված եղել Սեշնսին իր կողմից հետաքննվող գործին կցելու համար: