Մահացել է Պեր Կիրկեբյուն

Մահացել է Պեր Կիրկեբյուն
Կյանքի 79-րդ տարում մահացել է նկարիչ-նեոէքսպրեսիոնիստ Պեր Կիրկեբյուն: Այս մասին հայտնում է ArtNews-ը:



Նշենք, որ Կիրկեբյուն երկար ժամանակ ցուցադրվում էր Մայքլ Վերների ցուցասրահում, որն իր մասնաճյուղերն ունի Նյու Յորքում, Լոնդոնում եւ Մերքիշ-Վիլմերսդորֆում: Հենց այս ցուցասրահն էլ բացահայտել է Կիրկեբյուին 1974 թվականին, նրա մեջ մեծ պոտենցիալ տեսնելով եւ հրավիրելով համագործակցության: Կիրկեբյուն առաջին անգամ մեծ ճանաչում ստացավ 1980-ական թթ: 2001-ին Դանիայի Թագավորությունը նրան պարգեւատրել է Գիտության եւ արվեստի մեջ ունեցած ներդրման մեդալով:



2016-ին Կիրկեբյուն ընկել է աստիճաններից եւ ստացել գլխի ծանր վնասվածք եւ հենց այդ ժամանակվանից էլ դադարել է նկարել: