Ի՞նչ կապ ունի Աշոտ Ղազարյանի մեքենան ու «Մերժիր Սերժին»-ը

Ի՞նչ կապ ունի Աշոտ Ղազարյանի մեքենան ու «Մերժիր Սերժին»-ը
Աշոտ Ղազարյանի պատմությունից մի դրվագ եմ հիշում։ Ուզում է մեքենան վաճառի, որ նորը գնի։  Մեկին գտնում է, որ ավտոշուկայում մեքենան ներկայացնի։ Էդ մեկն էլ այնքան լավ է ներկայացնում, գովում, այնպիսի տվյալներ է ասում, որ Աշոտը դրան մի կողմ է քաշում՝ «Լսի, կարո՞ղա պետք չի , որ մեքենաս ծախեմ»։



Ինքը համով է պատմում․․․



Հիմա միջազգային կառույցներն են, ամբողջ աշխարհը։ Այնպես լավ են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարությունը, ոստիկանությանը, ժողովրդին, որ քիչ է մնում ասեմ՝ լավ, որ Հայաստանում նման իշխանություն ունեինք, որ արյուն չէր ուզում թափել, որ նման ժողովրդավարություն կար, նման հանդուրժողականութուն, սեր, որ նման ոստիկանություն ունեինք, էլ ինչու՞ էինք «Մերժիր Սերժին անում՝ կարողա՞ պետք չէր»։



ՀԳ Աշոտ Ղազարյանի հումորոտ վիճակում եմ։ Ամոթը չլինի կզանգեմ հարցնեմ՝ Աշոտ, էդ մեքենան պահեցի՞ր․․․ Կամ Սարոյանի ասած՝ Աշոտ Ղազարյան, դու ինչի՞ էիր «քաղաքական հայտարարություն անում», որ ինձ թյուրիմացության մեջ գցես։



Հիմա կասեք՝ ի՞նչ կապ ունի Աշոտ Ղազարյանի մեքենան ու «Մերժիր Սերժին»-ը։ Ասեմ՝ ուղղակի կապ։



Հասմիկ Բաբաջանյան