Աստղագուշակ` ապրիլի 25-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 25-ի համար
**Խոյ**. Փորձեք վերջացնել գործերը հնարավորինս արագ կերպով: Ծախսերի հարցերում վատ չէր լինի զսպվածություն ցուցաբարել: Հնարավոր է անտեղի խոշոր ծախսեր կատարեք, առանց ցանկալի արդյունքի հասնելու: Հնարավորության դեպքում զբաղվեք առողջության վերականգնման պրոցեդուրաներով:



**Ցուլ**. Սպասվում են դրական զարգացումներ այն գործերում, որոնք կապված են ֆինանսների հետ: Եթե կա հնարավորություն, վերադարձրեք պարտքերը: Այսօր խոցելի կլինեն նյարդերը: Հնարավորինս պահպանեցեք հանգստություն: Սիրելիի հետ հարաբերություններում եղեք ավելի լայնախոհ եւ շրջահայաց:



**Երկվորյակ**. Այսօր ամեն բան չափազանց լավ մտածեցեք եւ կշռադատեցեք: Ստուգեք կարեւոր գործերին առնչվող բոլոր տեղեկությունների իսկությունը: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ: Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:



**Խեցգետին**. Առավել բարդ հարցերը հետաձգեք ավելի պատեհ ժամանակի: Զգոն եւ ուշադիր եղեք հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս: Գործարարներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել գործարքների իրավական մաքրությանն առնչվող հարցերին: Ֆինանսական հարցերում ռիսկի մի դիմեք:



**Առյուծ**. Փորձեք օբյեկտիվորեն վերաբերվել սեփական հնարավորություններին: Հնարավոր է պարզվի, որ այսօր դուք այնքան էլ ի վիճակի չեք ցանկացած բարդության խնդիր հաղթահարելու համար: Ֆինանսական հարցերում հարկ է լինել առավելագույնս զգոն:



**Կույս**. Կարելի է շարունակել սկսած գործերը, սակայն ավարտին հասցնել չի հաջողվի եւ ոչ մեկը: Ստիպված կլինեք աշխատել միայնակ, քանի որ գործընկերներն հատկապես կլինեն ծույլ: Ընտանիքի անդամների հետ խոսակցություններում պահպանեք նրբանկատություն: Հարմար ժամանակ է գործնական կարճատեւ ուղեւորությունների համար**:**



**Կշեռք**. Այսօր վերադարձրեք հին պարտքերը, եւ խուսափեք նոր պարտքեր վերցնելուց: Հեռու մնացեք այն մարդկանց հետ շփումներից, որոնք վատ եք ճանաչում: Ընկերները կարող են ճիշտ ժամանակին միջամտել եւ օժանդակել ձեզ:



**Կարիճ**.  Այսօր բարձր տրամադրություն կունենաք եւ կցանկանաք բարի գործեր կատարել: Ուժի եւ եռանդի պակասից չեք գանգատվի: Հիմա կարող եք վստահել ինտուիցիային: Հնարավոր է նոր տեղեկություններ ստանաք, որոնց իսկությունը ստուգելուց հետո միայն ի գիտություն ընդունեք:



**Աղեղնավոր**. Ժամանակն է, որպեսզի մտածեք ձեր առողջության եւ արտաքին տեսքի մասին: Ճիշտ սնվեք եւ զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: Հարմար ժամանակ է ճամփորդությունների մեկնելու համար: Խուսափեք մտերիմների հետ հարաբերություններ պարզելուց:



**Այծեղջյուր**. Այս փուլում հնարավորինս եղեք ակտիվ այն հարցերում, որոնք վերաբերվում են շփմանը: Հաշվի առեք, սակայն, որ ղեկավարությունն ու գործընկերները կարող են ձեզ սխալ հասկանալ: Խուսափեք ֆինանսական ռիսկայնություն պարունակող գործերից: Երեկոն ավելի լավ է անցկացնեք մենության մեջ:



**Ջրհոս**. Բավարար ուժեր կունենաք այսօր մի քանի կենսական կարեւոր գաղափարներ կյանքի կոչելու համար: Մտերիմ մարդը կաջակցի ձեզ բոլոր գործերում: Օրվա վերջում խուսափեք ալկոհոլի օգտագործումից: Հնարավոր է հարբած վիճակում հայտնվեք վեճերի մեջ:



**Ձկներ**. Հարմար ժամանակ է ստեղծագործական հավակնությունները գոհացնելու համար: Հնարավոր է ստանաք պարգեւավճար: Կարող եք զբաղվել նաեւ տնային գործերով: Սիրային հարցերում հաճելի անակնկալներ են սպասվում: