Թուրքիայի նախագահը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հեղել Պոսլի Հայոց պատրիարքարանին: Ուղերձում Էրդողանը օգտագործել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրվարին եւ բարդ պայմաններում մահացած հայերի հիշատակության օր կապակցությունը, այդպիսով հավատարիմ մնալով թուրքական մերժողական քաղաքականությանը: Էրդողանը իր ցավակցությունն է հայտնել կատարվածի առնչությամբ, ըստ սեփական պատկերացման ներկայացնելով Հայոց Ցեղասպանության իրողությունը: Թուրքիայի նախագահը ասել է նաեւ, որ թուրք ժողովուրդը հայերի ցավը կիսող է եւ ոչ երբեք մրցակցող կամ տարբերակող: Ուշագրավ է այն, որ ուղերձը հասցեագրված է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անունով, ում պաշտոնը նշված է` Պոլսի պատրիարքական փոխանորդ: