Թունավոր գազն ու լուծողականը․․․

Թունավոր գազն ու լուծողականը․․․
Անընդհատ մեսիջներ ենք ստանում, որ իբր ջուրը, սնունդը թունավորելու են, մեջը լուծողական են գցելու։ Երեկվանից էլ տասնյակ մեսիջներ են հղվում, որ զգույշ եղեք՝ այսօր թունավոր գազ է բաց թողնվելու։ Հետն էլ խորհուրդ՝ թաց անձեռոցիկ վերցնել։



Ժողովուրդն ինչի՞ց է վախենում։ Բոլոր փորձարկումներով անցել է, էլ բան չկա, որով անցած չլինի։ Մի հումոր կա այս թեմայով․



Սերժ Սարգսյանն Օբամայի մոտ հպարտանում է.



-Հայ ժողովուրդն ամուր ոգի ունի. դիմացել է ցեղասպանությանը, երկրաշարժին, պատերազմին, արտագաղթին, սովին, ցրտին… Հիմա էլ դիմանում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի, տրանսպորտի ամենօրյա թանկացումներին: - Ոչ մի բան նրան չի կոտրի,-եզրափակում է նա:



Օբաման քննախույզ նայում է նրան ու հարցնում.



-Իսկ դուք կիսլատա փորձե՞լ եք…