Արեւելյան Ղութան լիովին գտնվում է Սիրիայի իշխանությունների հսկողության տակ. Յուրի Եվտուշենկո

Արեւելյան Ղութան լիովին գտնվում է Սիրիայի իշխանությունների հսկողության տակ. Յուրի Եվտուշենկո
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն հայտարարել է, որ Սիրիայի Արեւելյան Ղութայի շրջանը ներկայումս լիովին գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական իշխանությունների հսկողության ներքո: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Նշենք, որ շրջանը նախկինում գտնվում էր «Ջայըշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալների հսկողության ներքո:



Եվտուշենկոն խորհրդանշական է համարել Դումա քաղաքում Սիրիայի պետական դրոշի բարձրացումը, որով ավարտվել է շրջանի ազատագրումը եւ այնտեղ օրինական իշխանության վերականգնումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արեւելյան Ղութա են մուտք գործել ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: