Հայտնի են ականի պայթյունից մահացածների եւ վիրավորների ինքնությունը

Հայտնի են ականի պայթյունից մահացածների եւ վիրավորների ինքնությունը
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր տեղի ունեցած հակատանկային ականի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 3 ականազերծողների անունները հայտնի են։ **Hraparak.am**-ին «HALO Trust» կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից հայտնեցին, որ մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանը եւ Սամսոն Ավանեսյանը։ 2 վիրավորներն էլ Արամ Մկրտչյանը եւ Գարիկ Գոհիրյանը։



Մեզ նաեւ փոխանցեցին, որ ներկայումս վիրավորները ստանում են համապատասխան բուժօգնություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում․ ««ՀԱԼՈ Թրասթը» արդեն տեղեկացրել է տուժածների ընտանիքներին։ Մենք սերտորեն աշխատում ենք ԼՂ-ի ոստիկանության և իշխանությունների հետ, բացի դրանից դրսից հրավիրել ենք փորձագետների, որպեսզի կարողանանք լիարժեք փաստեր ներկայացնել պատահարի մասին։



Ամեն օր աշխարհի տարբեր մասերում, ՀԱԼՈ-ի անձնակազմի ավելի քան 8,000 անդամներ այնպիսի վայրերում են աշխատում, որտեղ նույնիսկ մուտք գործելն է վտանգավոր և այս ողբերգական պատահարը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն վտանգը, որի հետ առնչվում են և մեր աշխատանքի կարևորությունը։ Մեր գործընկերները մահացել են աշխատանքի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքը ապահով էին դարձնում»,-հայտնեցին մեզ կազմակերպության գրասենյակից։