Երթեւեկության փոփոխություն Երեւանում

Երթեւեկության փոփոխություն Երեւանում
ՃՈ-ն տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ խցանումներից խուսափելու նպատակով՝ 2018 թվականի մարտի 24-ին Երեւան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, եւ Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:



Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու եւ Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:



![](https://news.am/uploads/images/Tpagrichner230318.jpg)