Նախարարի օն լայն շփումներն ու գազի անմրցունակ այլընտրանքը

Նախարարի օն լայն շփումներն ու գազի անմրցունակ այլընտրանքը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվքածների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր երջանիկ պատահականությամբ հանդիպեց լրագրողներին և մի քանի րոպե պատասխանեց մեր հարցերին։ Բայց երբ տեսավ՝ հարցերը երկարում են ու գազի գնից անցնում քաղաքական դաշտ, նախարարը կտրուկ շրջվեց ու հեռացավ։ Մասնավորապես գազի այլընտրանքային տարբերակների մասով Աշոտ Մանուկյանն ասաց, որ Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, բայց դեռևս մրցունակ առաջարկ չի ստացել: Ըստ նրա՝ առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան մենք ստանում ենք։





Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան, որ Հայաստանը կարող է ռուսական գազին այլընտրանք ունենալ, նախարարն ասաց, որ ինքն առավոտյան է վերադարձել Թուրքմենստանից, սակայն դեռևս վաղ է խոսել շոշափելի արդյունքների մասին:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե խնդիրը քաղաքական հարթության մեջ է, քանի որ Ռուսաստանին Հայաստանը չի կարող հակադրվել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»:



Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ-ում Իրանի դեսպանները մեկ անգամ չեն ասել, որ պատրաստ են Հայաստանին ավելի մատչելի գներով գազ վաճառել, ավելին՝ խոսվում էր նույնիսկ 1000 խմ-ն 100 դոլարով տրամադրելու մասին, Աշոտ Մանուկյան ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունից մրցունակ առաջարկ չունենք։ Մրցունակ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ, որ այն պետք է լինի ավելի էժան, քան մենք այսօր ստանում եք»:



Նա նաև հավելեց, որ որ ինքը գրեթե օնլայն ռեժիմով Հայաստանում Իրանի դեսպանի հետ շփվում է, բայց դեռևս 100 դոլարով գազ տրամադրելու առաջարկ չի ստացել:



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**