Մարիա Շարապովայի թոքերում օդային փուչիկ է հայտնաբերվել

Մարիա Շարապովայի  թոքերում օդային փուչիկ է հայտնաբերվել
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարզաբանել է, թե ինչու է որոշում կայացրել չմասնակցել Թենիսի կանանց ընկերակցության մրցաշարին` WTA-ին, որը տեղի է ունենալու Մայամիում: Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում:



Թենիսիստուհին ասել է, որ վերջին ամիսներին ցավեր է ունեցել ձախ նախաուսագոտային հատվածում եւ Ինդիան-Ուելսի հանդիպումից կես ժամ առաջ իրեն տեղային նարկոզ են տվել, որպեսզի կարողանա առանց ցավը զգալու խաղալ:



Հետո արդեն իմացել է, որ թոքերում օդային փուչիկ է գոյացել, ինչի պատճառով էլ որոշում է կայացրել չմասնակցել մրցաշարին, ենթարկվելով բժիշկների հորդորներին: Շարապովան նաեւ նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ինքը եղել է ակտիվ բուժման մեջ, մի շարք կարեւոր անալիզներ հանձնել, ստուգումներ անցել: