Սյունիքում ական է հայտնաբերվել

Սյունիքում ական է հայտնաբերվել
Երեկ, Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի:



Դեպքի վայր մեկնած փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. ականը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին: