«ՀԴԲ սիրահար զույգի» գրագրությունը Օբամային կապել է Թրամփին գաղտնալսելու պատմությանը

«ՀԴԲ սիրահար զույգի» գրագրությունը Օբամային կապել է Թրամփին գաղտնալսելու պատմությանը
«ՀԴԲ-ի սիրահար զույգի»՝ Փիթեր Սթրզոկի և Լիզա Փեյջի գրագրության ուսումնասիրություններից նոր մանրամասներ են հայտնի դարձել, հաղորդում է Fox News-ը՝ նշելով, որ մասնավորապես կասկածներ են առաջացել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, այնուամենայնիվ, գաղտնալսել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին:



«Սիրահարների»՝ հրապարակված գրագրության մեջ վկայություն կա այն մասին, որ Հետախուզությունների դաշնային բյուրոյի այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Քոմին հատուկ հաշվետվություններ է պատրաստել Օբամայի համար, որը ցանկանում եր «իմանալ ամեն ինչ»:



Fox News-ի պնդմամբ՝ գրագրությունը պարունակում է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի գրագրությունների հետաքննությանը Բարաք Օբամայի անձնական մասնակցության որոշ վկայություններ:



Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ «Ռուսաստանի գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը պաշտոնանկ է արվել ՀԴԲ աշխատակից Փիթեր Սթրզոկի և ՀԴԲ իրավաբան Լիզա Փեյջի գրագրության հիման վրա: