Օդեսայի ոստիկանությունը մերկ ոտքերով քաղաքացուն իջեցրել է իր տան տանիքից

Օդեսայի ոստիկանությունը մերկ ոտքերով քաղաքացուն իջեցրել է իր տան տանիքից
Օդեսայի ոստիկանությունը իր մեկհարկանի սեփական տան տանիքից իջեցրել է մի քաղաքացու, որի մերկ ոտքերը սառել և կպել էին տանիքի թիթեղյա կառուցատարրերին, հաղորդում է «Դումսկայա» պարբերականը:



Հունվարի 6-ի ուշ երեկոյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է տանիք և չի կարողանում իջնել: Հաղորդումը տվել են հարևանները՝ լսելով տղամարդու օգնության կանչերը:



Դեպքի վայր ժամանած պարեկները մեխանիկական ամբարձիչ են ճարել, հասել տուժածին և նրան ազատել սառցե կապանքներից:



«Տանիք բարձրանալու պատճառների մասին տղամարդը ոչինչ ասել չի կարողացել: Ամենայն հավանականությամբ նա ցանկացել է մաքրել ձյունը»,- ասել են ոստիկանության մամլո ծառայությունից՝ հավելելով, որ քաղաքացին եղել է սթափ վիճակում:



Ոստիկանները ցուցաբերել են առաջին օգնություն, ապա նրան հանձնել դեպքի վայր ժամանած բժիշկներին: