Հրդեհ՝ Բեռլինի կենտրոնում (լուսանկար)

Հրդեհ՝ Բեռլինի կենտրոնում (լուսանկար)
Հրդեհ է բռնկվել Բեռլինի հինգաստղանի  Mandala հյուրանոցում, Պոտսդամի հրապարակից ոչ հեռու, հայտնում է [Berliner Zeitung](https://www.berliner-zeitung.de/berlin/polizei/polizeibericht-feuer-im-hotel-mandala-am-potsdamer-platz---gebaeude-evakuiert-29629232) թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայությունների:



Պարբերականի տվլալներով՝ հյուրանոցի շենքից խիտ ծխի ամպ է բարձրացել: Տուժածների մասին տեղեկություններ առաժմ չկան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, Potsdamer Straße փողոցը միակողմանիորեն փակ է երթևեկության համար:



«Պոտսդամի հրապարակի վրա բարձրահարկ շենք է այրվում: Դեպքի վայր են մեկնել մեր 42 աշխատակիցներ»,- Twitter-ի իր էջում հայտնել է Բեռլինի հրշեջ ծառայությունը: