Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն այս տարվա ապրիլի տասնմեկին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ:



Ըստ նույն լրատվամիջոցի մեկ այլ հաղորդման, Ադրբեջանի Արհմիությունների V համագումարը, որի աշխատանքները մեկնարկել են այսօր, արդեն որոշում է կայացրել Իլհամ Ալիեւին առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Նշվում է, որ առաջիկա օրերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշում կկայացնի նաեւ Ադրբեջանի ԿԸՀ-ն: