Ումա Թուրմանը պատմել է, որ սեքսուալ բռնության է ենթարկվել 16 տարեկանում

Ումա Թուրմանը պատմել է, որ սեքսուալ բռնության է ենթարկվել 16 տարեկանում
Դերասանուհի Ումա Թուրմանը պատմել է, որ սեքսուալ բռնության է ենթարկվել 16 տարեկան հասակում: Այս մասին գրում է The New York Times պարբերականը: Ըստ հրապարակման, այդ ժամանակ դերասանուհին ապրել է Նյու-Յորքումեւ դեռ նոր նոր է սկսելիս եղել իր մասնագիտական կարիերան: Դերասանուհին պատմել է, որ ծանոթացել է 20-ամյա մի դերասանի հետ, ով էլ երեկույթի ժամանակ, ակումբներից մեկում, իրեն բռնաբարել է: Նշենք, որ Տուրմանը եւս միացել է ընդդեմ սեքսուալ ոտձգությունների շարժմանը եւ խոսել նաեւ Հարվի Վայնշտայնի սեքսուալ ոտնձգությունների մասին: