Սեուլը բարձր է գնահատում Փհենյանի ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու հարցում

Սեուլը բարձր է գնահատում Փհենյանի ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու հարցում
Հարավային Կորեայի իշխանությունները բարձր են գնահատում Հյուսիսային Կորեայի ջանքերը, որոնք ներդրվում են վերջինիս կողմից միջկորեական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:



Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այն, որ սպասվող Փհենչյանի օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեան ամենաբարձր մակարդակով է ներկայանալու որպես պատվիրակություն, արդեն իսկ խոսում է, որ Փհենյանում կա բարի կամք եւ ցանկություն՝ հարաբերությունները կարգավորելու:



Այս մասին հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեուլի ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը:



Նշենք, որ առաջին անգամ Սեուլ է այցելել Հյուսիսային Կորեայի Ժողովրդական ժողովի նախագահ Կիմ Յոն Նամը, ով ըստ ԿԺԴՀ Սահմանադրության համարվում է պետության գլուխը:



Նշենք նաև, որ Կիմ Յոն Նամը կհանդիպի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընի հետ: