CAS-ն արձագանքել է ՄՕԿ հայտարարությանը

CAS-ն արձագանքել է ՄՕԿ հայտարարությանը
Մարզական արբիտրաժային դատարանի` CAS-ի նախագահ Ջոն Կոուտսը հայտարարել է, որ դատարանը կվերլուծի ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հայտարարությունները, որոնք արվել են դատարանի եւ ռուս մարզիկների արդարացման հետ կապված:



Դատարանի նախագահը, ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, մասնավորապես ասել է, որ մարզիկներն ունեն իրավունք արդար դատաքննության բոլոր մակարդակներում եւ հատկապես CAS-ում:



Նշենք, որ ավելի վաղ ՄՕԿ նախագահը դժգոհություն էր հայտնել ռուս մարզիկների արդարացման նկատմամբ եւ կոչ արել միջազգային սպորտային աբրիտրաժային դատարանին բաերփոխումներ իրականացնել իր կառույցում: