Մոսկվան երախտագիտություն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին ցավակցության համար

Մոսկվան երախտագիտություն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին ցավակցության համար
Ինչպես հայտնի է երեկ ռուսական Су-25 կործանիչ ինքնաթիռ էր խոցվել գրոհայինների կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի նահանգում: Ըստ ՌԴ ՊՆ հաղորդման, օդաչուն կարողացել էր կատապուլտացվել, սակայն զոհվել էր գրոհայինների հետ մարտում:Կատարվածի առնչությամբ Ռուսաստանին ցավակցություն էին հայտնել նաեւ Միացյալ Նահանգներից: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում ռուսական դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում բարձր էր գնահատել Միացյալ Նահանգների քաղաքացիների մարդկային այդ արարքը:



Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ ցավակցության եւ զորակցության խոսքերը, որոնք ուղղվել են Ռուսաստանին, եւս մեկ անգամապացուցում են, որ դեռեւս կան մարդիկԱՄՆ-ում, որոնք հասկանումեն,որ գլոբալ ահաբեկչության դեմ պետք է համատեղ պայքար ծավելել: