Որպես ուշ գալու արդարացում՝ Օհանյանը բերում էր ծաղիկներ ու երգում․ Ռուզաննա Խաչատրյանի սիրառատ գրառումը

Որպես ուշ գալու արդարացում՝ Օհանյանը բերում էր ծաղիկներ ու երգում․ Ռուզաննա Խաչատրյանի սիրառատ գրառումը
ՀՀ նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, շարունակում է ֆեյսբուքյան էջում հուզառատ գրառումներ անել ու տեսանյութեր հրապարակել։ Այս անգամ նա տեսանյութ է հրապարակել իր «ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՆՎԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ» հարցազրույցից, որից ներկայացնում են մի հատված ընթերցողներին։



«Ինձ համար Սեյրան Օհանյանը պայքարի ու հաղթության խորհրդանիշ է։ Մեր համատեղ կյանքում չեմ հիշում երբևիցե մի դեպք, որ դրսից ներս մտած լինի՝ հոգսը դրոշմված իր դեմքին։ Դուռը բացվելուն պես բարի ժպիտով ներս է մտել ընտանիքի հայրը, սիրող ամուսինը, շատ հաճախ գեղեցիկ ծաղկեփնջով և հենց մուտքի մոտ պարզելով ծաղիկներն ինձ՝ իբրև ուշ գալու արդարացում․․․»։