Պառլամենտակա՞ն, թե՞ պոռնոմենտական․ քաղաքացիները՝ խորհրդարանական կառավարման համակարգի մասին

Պառլամենտակա՞ն, թե՞ պոռնոմենտական․ քաղաքացիները՝ խորհրդարանական կառավարման համակարգի մասին
Ինչպես հայտնի է, այս տարվա մարտից Հայաստանը անցնելու է նոր խորհրդարանական կառավարման համակարգի, այսինքն՝ իշխանական գերակայությունը պետական կառավարման այդ համակարգում պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջեւ, եւ հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում: Ինչ վերաբերում է նախագահին, ապա վերջինս նույնպես ընտրվում է խորհրդարանի կողմից։



ՀՀ քաղաքացիներ մեծ մասը, սակայն, տեղյակ չէ, թե ինչ է պառլամենտական համակարգն առհասարակ, տեղյակ չէ նաև, որ այլևս իրավասու չէ ընտրել երկրի նախագահին։ Իսկ այս ամենը պարզ դարձավ մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում՝ թե տեղյա՞կ են արդյոք քաղաքացիները, որ այլևս չեն ընտրելու ՀՀ նախագահին։



**Կորյուն Սիմոնյան**