Լիբանանցի գործարարը նախատեսում է Գյումրիում ներդրում անել՝ մինչև 2025-ը արձանագրելով առավելագույն արդյունք

Լիբանանցի գործարարը նախատեսում է Գյումրիում ներդրում անել՝ մինչև 2025-ը արձանագրելով առավելագույն արդյունք
«Gardenia Grain D’or» ընկերության հիմնադիր, լիբանանցի Նիկոլաս Աբու Ֆայսալը կիրակի օրը Գյումրի էր այցելել: Նրա ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է ընկույզի այգիների ստեղծմամբ ու մշակմամբ։ Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Նիկոլաս Աբու Ֆայսալը Գյումրիում մտադիր է բիզնես գործունեություն ծավալել, եւ այս տարի ավարտին հասցվող ծրագրով ակնկալում է 2025 թվականին հասնել առավելագույն արտադրողականության։



Լիբանանցի գործարարը ծանոթացել է Շիրակի մարզի հողի որակին: Բայց ինչպես երևում է, Հայաստանում հաջողված բիզնեսմենի նպատակներից մեկն էլ մարզում ավտոմատացման համակարգերի օգտագործման հնարավորությունները դիտարկելն է: Այդ նպատակով հանդիպումներ է ունեցել նաև տեքստիլ ձեռնարկության ղեկավարների եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող՝ բիզնեսի ավտոմատացմամբ զբաղվող «Resal Soft» ընկերության տնօրենի հետ: Նա Գյումրիից հեռացել է՝ ներդրումների նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելով, ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ՝ ՏՏ և տեքստիլ ոլորտներում :



Ի դեպ, ըստ Նիկոլաս Աբու Ֆայսալի՝ մեր երկիրը բիզնես տեսակետից հատկապես գրավիչ է դարձրել ՀՀ կառավարության՝ ներդրողների առջև «բաց դռների» քաղաքականությունը, որի օրինակներից մեկն էլ Հայաստանում գործող լիբանանյան բանկն է:



**Արևիկ Հակոբյան**