Սաուդյան Արաբիայում ազատ են արձակվել հակակոռուպցիոն օպերացիայի ընթացքում բոլոր ձերբակալվածները

Սաուդյան Արաբիայում ազատ են արձակվել հակակոռուպցիոն օպերացիայի ընթացքում բոլոր ձերբակալվածները
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել հակակոռուպցիոն օպերացիայի ընթացքում բոլոր ձերբակալված բարձրաստիճան անձանց եւ գործարարներին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նշենք, որ ձերբակալվածները պահվում էին Էր-Ռիյհադի Ռիթց-Քարլթոն հյուրանոցում: Պարբերականը գրում է, որ բոլոր ձերբակալվածները հեռացել են արդեն հյուրանոցից:



Նշենք, որ ձերբակալվածների մեջ կային նույնիսկ իշխող թագավորական ընտանիքին պատկանող արքայազներ, ընդհանուր առմամբ 40 բարձրաստիճան անձ եւ մեծահարուստ:



Հիշեցնենք, որ ձերբակալությունը տեղի ունեցավ անցյալ տարվա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի հակակոռուպցիոն բարձրագույն կոմիտեի իրականացրած մասշտաբային օպերացիայի շրջանակներում: