Աստանայի հարթակի մասնակից սիրիացի ընդդիմադիրների ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել

Աստանայի հարթակի մասնակից սիրիացի ընդդիմադիրների ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել
Սիրիայի հակամարտության կարգավորման Աստանայի հարթակի մասնակից, սիրիացի ընդդիմադիրների ղեկավար Ռանդա Կասիսը հայտարարել է,որ կարեւոր է, որպեսզի այն մարմինները, որոնք ստեղծվելու են Սիրիական ազգային երկխոսության Սոչիի կոնգրեսում, շարունակեն իրենց գործունեությունը նաեւ հետագայում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ այսօր իր աշխատանքներն է մեկնարկել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որի հիմնական նպատակն է լինելու հիմքեր նախապատրաստել Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար եւ նաեւ նախնական աշխատանքներ իրականացնել Սիրիայի ապագա Սահմանադրության կազմման ուղղությամբ: