Նոր մանրամասներ են պարզվել ռուս մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալից

Նոր մանրամասներ են պարզվել ռուս մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալից
Միջազգային Օլիմպիական կոմիտեն ռուս մարզիկներին չի ներառել այս տարվա փետրվարին Հարավային Կորեայի Փհենչյհան քաղաքում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերի հրավիրվածների ցանկում ` Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայի պատճառով:



Ինչպես գրում է Советский спорт պարբերականը, ռուս մարզիկներ Վիկտոր Անին, Սերգեյ Ուստյուգովինեւ Անտոն Շապուլինին Օլիմպիական խաղերին չհրավիրելու պատճառը եղել է այն, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության` WADA-ի տրամադրության տակ են հայտնվել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազան: Ընդ որում դեռ անցյալ տարվա նոյեմբերին է տվյալները ինչ որ ճանապարհով փոխանցվել գլոբալ հակադոպինգային կառույցին: Տվյալների բազայում պահվել են 2012 հունվարից -2015 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում բոլոր ռուսաստանցի մարզիկների հակադոպինգային թեստերի տվյալները: