Անկարան եւ Մոսկվան փոխհամաձայնեցրել են Աֆրինի գործողությունները. Ռեջեփ Թ. Էրդողան

Անկարան եւ Մոսկվան փոխհամաձայնեցրել են Աֆրինի գործողությունները. Ռեջեփ Թ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել է, որ Մոսկվան եւ Անկարան համաձայնեցրել են սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի գործողությունները:Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:



Էրդողանը նաեւ նշել է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին պատշաճ կերպով իրազեկվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային, որը գլխավորում է Միացյալ Նահանգները: Իր խոսքում Էրդողանը, ինքնահատուկ հռետորաբանությամբ նկատել է, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ հրթիռները, որոնք Աֆրինից արձակվել են թուրքական Ռեյնխանլի շրջանի ուղղությամբ, վաղը-մյուս օրը չեն օգտագործվի ԱՄՆ եւ Եվրոպայի քաղաքների ռմբահարման համար: Այդ ֆոնին, Էրդողանը իր զինված ուժերի գործողությունները փորձել է ներկայացնել որպես գլոբալ ահաբեկչության դեմ ուղղված եւ զսպող օպերացիա: