Վարդգես Գասպարին պառկեց Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)

Վարդգես Գասպարին պառկեց Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
Ինչպես արդեն [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5a55de566a5e15736ba08fb3/%D6%84%D5%A1%D5%B7%D6%84%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D6%82-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A5%D6%82-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BB%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%83%D5%A1%D5%AF%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D6%81-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B7%D5%A1%D6%80%D6%84-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) ենք այսօր մի խումբ ընդդիմադիրներ հավաքվել էին քրեակատարողական վարչության դիմաց՝ պահանջով հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի պահանջը կատարեն․ նրանց «Նուբարաշենից» տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։ Ցուցարարները ցանկացան հանդիպել ՔԿՎ-ի պետ Արթուր Օսիկյանը հետ, սակայն վերջինս նրանց չընդունեց։



Որպես բողոքի նշան՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց Արշակունյաց պողոտայում, փոցողը 10 րոպեով փակեցին նաեւ մյուս ցուցարարները։



Ոստիկանները Գասպարիին պառկած վիճակում հեռացրին ճանապարհից, սակայն նա կրկին վերադարձավ ցուցարարների մոտ։



_Մանրամասները՝ տեսանյութում։_