Արթուր Օսիկյանը լավ մարդ էր, բայց դարձել է պոտենցիալ մարդասպան․ Պետրոս Մակեյան

Արթուր Օսիկյանը լավ մարդ էր, բայց դարձել է պոտենցիալ մարդասպան․ Պետրոս Մակեյան
Ինչպես հայտնի է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արմեն Բիլյանը 23 եւ Սմբատ Բարսեղյանը 21 օր է, ինչ գտնվում են հացադուլի մեջ․ նրանց պահանջն է իրենց «Նուբարաշենից» տեղափոխել «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկ։



Նրանց գործով այսօրվա դատական նիստի ընդմիջման ժամանակ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը նշեց, որ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը լավ մարդ է եղել, սակայն այս համակարգում դարձել է պոտենցիալ մարդասպան․ «Ես խոսում եմ ներսից, գիտեք՝ ես ժամանակին ներսում եղել եմ, դա մի մեծ բիզնես է, եւ պատահական չէ ոչ մի համաներում, ոչ մի վաղաժամկետ ազատում, որովհետեւ բիզնեսի շահերից չի բխում, բայց քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» մասով լրիվ հրահանգավորված է։ Օրինակ, ես գիտեմ, որ Արթուր Օսիկյանը չափից դուրս նորմալ երիտասարդ էր, փորձագետ, բայց նա դարձել է պոտենցիալ մարդասպան, եթե հաշվենք Հաց բերողի դեպքը, արդեն մարդասպան է ինչ-որ չափով։ Դրա համար ես գտնում եմ, որ այն ինչ-որ կատարվում է հիմա իրենք հաշվարկել են։ Արթուր Սարգսյանի դեպքը, եթե հաշվի առնենք, նա մահացավ ընտրարշավի ամենապիկի ժամանակ եւ ժողովուրդը չընդվզեց։ Հիմա, իրենք գիտեն, որ եթե Բիլյանի, Բարսեղյանի կյանքին վտանգ սպառնան, ոչինչ է։ Ըստ իրենց՝ հաշվել են ժողովրդի ատամները եւ այդ հաշվարկով ասում են՝ եթե դուրս չի գալիս, թող մահանա»։



Պետրոս Մակեյանի խոսքով՝ Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եւ պայքարի․ « ժողովուրդը պետք է ուշքի գա՝ հառակ դեպքում ես ասում եմ՝ Արթուր Օսիկյանը իդեալական մարդ էր, դառել է հրեշ։ Այս համակարգը մարդակեր համակարգ է։ Ժողովուրդը մի լծակ ունի՝ դուրս գալ փողոց․ այս թանկացումները թողնենք, թանակցումները եղել են, հա էլ մարսել ենք, բայց արժանապատվության խնդիր կա, կյանքի խնդիր կա, սրանք ամենաթանկ բաներն են, բայց դարձրել են ոտքի տակի տրյապկա, էս է խնդիրը»։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**