ԵՊՀ-ն ու ՀՊՏՀ-ն հրապարակել են քննությունների գրաֆիկները

ԵՊՀ-ն ու ՀՊՏՀ-ն հրապարակել են քննությունների գրաֆիկները
ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը, որը սկսվել էր հունվարի 8-ից, կանցկացվի մինչև հունվարի 27-ը:



Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, իսկ 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը։ Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու 1-ին փուլով մարտի 7-15-ը , իսկ 2-րդ փուլով մարտի 22-30-ը:



Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:



Հայաստանի պետական տնտեսագիտական hամալսարանում դեկտեմբերին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև փետրվարի 22-ը: Քննագրաֆիկները, հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում։