Իմ մահն եք ուզում, կտեսնեք. Լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով նիստին (տեսանյութ)

Իմ մահն եք ուզում, կտեսնեք. Լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով նիստին (տեսանյութ)
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 հոգու գործով այսօրվա նիստը սկսվեց լարված մթնոլորտում։ Նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, գտնվում է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից դիմում է ստացել, որտեղ նշված է, որ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, Մակյանն էլ նշեց, որ իրեն հասցեագրված դիմում ասված է, թե Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։



Արմեն Բիլյանը իր խոսքում նշեց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչեւ իր պահանջը չկատարվի. «Իմ մահն եք ուզում, կտեսնեք, ժողովրդին էլ պատասխան կտաք»։



Բիլյանի վիճակը վատացավ, նրա համար շտապ օգնություն հրավիրվեց դատարան։



Նիստը ընդմիջվեց։