Տոնական օրերին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Տոնական օրերին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:



Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ իրականացնել մարտական հերթապահություն: