Այս տարի քիչ են դիմում շտապօգնությանը

Այս տարի քիչ են դիմում շտապօգնությանը
Նախորդ տարիների համեմատ 2018-ի տոնական օրերին Երևանի շտապ բուժօգնության ծառայություն քաղաքացիներից ստացված  կանչերը պակասել են: Այս մասին **Hraparak.am**-ին տեղեկացրեց բուժօգնության ծառայության  տնօրեն **Թագուհի Ստեփանյանը**:



Թվային վիճակագրություն Ստեփանյանը հրաժարվեց տրամադրել, ասելով,  որ հունվարի 9-ին ամփոփիչ ասուլիսով է հանդես գալու, որի ժամանակ էլ կներկայացնի ամփոփ վիճակագրություն: Սակայն ի պատասխան ասաց, որ այս տարի կանչերը պակասել են:



Նշենք, որ այս օրերին շտապ օգնություն հիմնականում դիմում են սննդային կամ ալկոհոլային թունավորումով: