Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա մերկասառույց է:  



Դժվարանցանելի են **Վարդենյաց լեռնանցքը**, **Սոթք-Քարվաճառ** և **Արթիկ-Ալագյազ** ավտոճանապարհները:



Բոլոր վարորդներին խորհուրդ է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 



Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ Լոռու մարզի բարձրադիր վայրերում և Գորիս-Կապան ավտոճանապարհին ու Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: