ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Ըստ ականատեսների՝ մեքենան ճանապարհից դուրս է եկել եւ մի քանի մետր գլորվել: Մեքենայում գտնվել են 2 երիտասարդներ՝ 18 եւ 19 տարեկան: Տղաներից մեկը զինծառայող է, արձակուրդ էր եկել, մյուսը՝ 2000թ. ծնված Է. Խ.-ն, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ է: «Մեկին մեզ մոտ է վիրահատել են՝ փայծաղը հեռացրել, մյուսին ծայրահեղ ծանր տեղափոխել են Երեւան»,-այս մասին մեզ հայտնեցին Հրազդանի ԲԿ-ից: Մենք տեղեկացանք, որ Երեւան են տեղափոխել զինծառայողին, այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: