Միայնակ տարեց կնոջ պարը՝ Ամանորի գիշերը «Շիրակ կենտրոնում»/տեսանյութ/

Միայնակ տարեց կնոջ պարը՝ Ամանորի գիշերը  «Շիրակ կենտրոնում»/տեսանյութ/
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց,  շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:



   Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում,  թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ: 



Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:



Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այս տարի էլ կենտրոնն  ավանդույթը չխախտեց եւ Ամանորը դիմավորեց տարեց միայնակների հետ:



Այն սկսվեց դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևեց  մինչև հունվարի 1-ի լուսաբաց:



Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ մասնակցեցին միջոցառմանը: Ամանօրյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ հյուրասիրվեցին, երգեցին, պարեցին եւ միայն  լուսաբացին մեկնեցին իրենց կացարանները:



Իսկ ահա երեկոյի իսկական հիթը միայնակ տարեց  կնոջ պարն էր՝ տղամարդու կոստյումի հետ: Այն կարող եք դիտել հետևյալ հղումով.



[https://www.facebook.com/vahan.tumasyan/videos/10208930212332195/?hc\_ref=ARQI8RZPYWQKrVh73VLTxkNfM8n\_qQGQdaIpfPGhF\_Cx8kJnEwU11a2WLfsGb4B-PUw](https://www.facebook.com/vahan.tumasyan/videos/10208930212332195/?hc_ref=ARQI8RZPYWQKrVh73VLTxkNfM8n_qQGQdaIpfPGhF_Cx8kJnEwU11a2WLfsGb4B-PUw)