ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Հունվարի 2-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը, տուժածներ չկան:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին Volkswagen Passat մակնիշի 35 MQ 936 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը (մոտ 3 մ):



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:



Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և մոտեցրել ավտոքարշակին: