Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՆ ՏԱՐԻՆ

Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՆ ՏԱՐԻՆ
**ՇՈՒՆԸ՝ ԸՍՏ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊԻ**



Շան տարում ծնվածները- 1922, 1934,1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2012



Շան տարում ծնվածներն ունեն մարդկային լավագույն գծերը, նվիրված են, ազնիվ, վստահություն են ներշնչում նրանով, որ կարող են գաղտնիքը պահել: Սակայն որոշ չափով եսասեր են, չափազանց համառ: Հարստության չեն ձգտում, սակայն միշտ դրամ ունեն: Կարող են չափազանց սառը ու քիչ շփվող լինել: Շատ երեւույթների քննդատաբար են մոտենում: Ունեն սուր լեզու ունեցողի համբավ: Գիտեն, թե ինչի համար են պայքարում, միշտ արդարության կողն են: Գործը հասցնում են մինչեւ վերջ եւ սովորաբար հաղթող են: Նրանք լավ ղեկավարներ են:



**ՇՈՒՆԸ՝ ԸՍՏ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՉԻՆԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊԻ**



Շան չինական անունն է Գոու, Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է։ Տարրը` մետաղ։ Ուղղվածությունը` դրական։ Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 9, 10, 14, 19, 28, 30, 41, 45, 54



**ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ**` Հավատարիմ են, մեծահոգի, արդար, գործունյա:



**ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ**` Անհանգիստ են, վատատես և մի փոքր թափթփված:



**ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ**` Մաքսատան աշխատող, ոստիկան, ուսուցիչ, դերասան կամ լրագրող:



**ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ**` Շան տարում ծնվածները վատատես են, միշտ ինչ-որ բանից անհանգստացած, չնայած նրանց անհանգստության պատճառն անհայտ է: Շների կյանքը միշտ փոփոխական է, եթե հաշվի չառնվի նրանց մանկությունը: Պատանեկությունը միշտ վատ հիշողություններով է լինում, կապված սիրային գործերի հետ:Հասուն տարիներին հաճախ է վատ երազներ տեսնում,ծերությունը կլինի լի ափսոսանքով բացթողումների համար: Բայց կան շան տաում ծնվածներ տարբեր տիպեր` նրանք ովքեր ծնվել են օրվա լույս ժամերի, պետք է միշտ զգույշ լինեն, իսկ մութ ժամերին ծնվածները պետք է միշտ պահապան լինեն: Կին շները ավելի մաքրասեր են, աշխատասեր և ձգտում են նյութական ապահովության: Նրանք շնորհալի և ստեղծագործ են, բայց միշտ նպատակասլացության պակասը, ստիպում է նրանց գործը կիսատ թողնել:



Շուն կանայք հմայիչ են, անհամբեր և ավելի մարդամոտ, քան պարոն շները: Նրանք իրենց զգում են աշխարհի երջանիկը, երբ շրջապատված են լինում ընկերներով, երեխաներով, ընտանի կենդանիներով` լինի դա դղյակում, թե խրճիթում: Նրանց միակ թերությունն այն է, որ որոշ հարցերում իրենց սահմանափակում են և չեն գնահատում այն, ինչը հենց իրենց կյանքի մի մասն է: Նրանք հավատարիմ են և հակված են մեծ շրջահայացության և վատատեսության, չնայած՝ ճիշտ կլիներ, եթե նախօրոք չանհանգստանային:



**ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)**` Կամ շատ հարուստ, են կամ շատ աղքատ: Տարբեր շների ճակատագրերը տարբեր են, բայց մեծամասնությանը դրական են և մեծ հավատքով կյանքում ապրելով կարող են հասնել մեծ հաջողություններ:



**ՖԻՆԱՆՍԸ**` Նրանք տաղանդ ունեն փողի հետ շփվելու և ճիշտ կլիներ, եթե զբաղվեին բիզնեսով:Եթե հետևեն իրենց ներքին ձայնին, մեծ հնարավորություն ունեն կյանքում հեռուն գնալուն:



**ԱՇԽԱՏԱՆՔԸ**` Նրանք լավ աշխատող են և կարող են հասնել բարձունքի, քանի որ նաև լավ կազմակերպիչ են:Քիչ ժամանակ է հարկավոր, որ նրանք դառնան տնօրեն:



**ՍԵՐԸ**` Նրանց շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի գտնեն նրան ում կսիրեն, քանի որ նրանք շատ պահանջկոտ են: Բայց բավական է շները գտնեն իրենց երկրորդ կեսին և կվայել են ռոմանտիկ ու հոգատար կյանք:



**ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`** Նրանք ամուր առողջությամբ են առանձնանում և հազվադեպ են հիվանդանում: Ժամանակ առ ժամանակ նրանք շատ լարված են լինում և եթե զգույշ չլինեն կարող են ունենալ հոգեկան խնդիրներ:



**ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ**` Վագրի, ձիու, ճագարի հետ, իդեալական խոզի (վարազի):



**ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ**` Այծի, վիշապի: