Ի՞նչ Նոր տարի՝ առանց Ձմեռ պապ

Ի՞նչ Նոր տարի՝ առանց Ձմեռ պապ
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնն անակնկալ է մատուցել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոքրիկ այցելուներին: Կենտրոնի սաները ամանորյա հանդես-ներկայացումով ուրախացրել են երեխաներին՝ ներկայացնելով նաև «911» ծառայության ու աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը: Փոքրիկ հանդիսատեսը յուրատեսակ հետաքրքրությամբ է լսել փոթորկի, կայծակի և բնության այլ երևույթների մասին պատմությունները։