Քաղցկեղից մահացել է Էդու Ֆերեյրան

Քաղցկեղից մահացել է Էդու Ֆերեյրան
Պորտուգալական «Բոավիշտա» ֆուտբոլային ակումբի խաղացող Էդու Ֆերեյրան մահացել է 20 տարեկան հասակում քաղցկեղից: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ անցած տարվա նոյեմբերին Ֆերեյրայի ազդրում ախտորոշվել է քաղցկեղ եւ երիտասարդ ֆուտբոլիստը սկսել է բուժման կուրս անցնել: Այս տարի նա չի մասնակցել ոչ մի հանդիպմանը, թեեւ «Բոավիշտայի» հետ համաձայնագիրը կնքել էր դեռ 2016-ին: