ԱՄՆ-ում Փենսիլվանիայում տեղի ունեցած հարձակմանը տրվել է իրավական գնահատական

ԱՄՆ-ում Փենսիլվանիայում տեղի ունեցած հարձակմանը տրվել է իրավական գնահատական
Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության նախարարությունը Փենսիլվանիայում իրավապահների վրա նախօրեին կատարված հարձակումների շարքը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում է CNN-ը: Ըստ հաղորդման, 51-ամյա Ամինամին էլ-Մոֆթին, ով Միացյալ Նահանգներ էր եկել Եգիպտոսից, մի շարք հարձակումներ է գործել Հարիսբերգ քաղաքում, թիրախ ընտրելով իրավապահներին: Իրականացված հարձակումների հետեւանքով մեկ իրավապահ ստացել է հրազենային վիրավորում: ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ Թայլեր Հոուլթոնը հայտարարել է, որ Էլ-Մոֆթին հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, ով Միացյալ Նահանգներ տեղափոխվել է իմիգրացիոն վիզայով ընտանիքի վերամիավորման նախագծի շրջանակներում: