ՌԴ ԱԳ նախարարությունը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

ՌԴ ԱԳ նախարարությունը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Ռուսաստանը հետայուս եւս շարունակելու է իր միջնորդական առաքելությունը հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին փոխանցել են Москва-Баку կայքին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ հրատարակչության դեպարտամենտից մեկնաբանելով ԱԳՆ ընթացիկ տարվա կատարած աշխատանքները այս ուղղությամբ: Ըստ այդմ, ընթացիկ տարում, ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության, համանախագահների հիմնական առաքելությունն է եղել նվազեցնել ռազմական ռիսկերը եւ վերականգնել ուղիղ երկխոսությունը հակամարտող կողմերի միջեւ: Իբրեւ ընթացիկ տարվա հիմնական ձեռքբերում նշվել է հոկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցությունները եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Հիշատակվել են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները, որոնք միտված են եղել փոխզիջումների որոնմանը: Կարեւորվել է նաեւ  Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Հարավային Կովկաս: