Մոլդովայի նախագահին կարող են պաշտոնանկ անել

Մոլդովայի նախագահին կարող են պաշտոնանկ անել
Մոլդովայի խորհրդարանը կրկին դիմել է երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու գործընթացին: Պատճառն այն է, որ Իգոր Դոդոնը հրաժարվել է հաստատել կառավարական բարեփոխումները, որի արդյունքում գործող նախարարների կեսը պետք է հրաժարական տա եւ փոխարինվի այլ անձանցով:



Այս մասին, ըստ ТАСС-ի փոխանցման, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:



Վերջինս մանրամասնել է, որ նախագահ Դոդոնը լիովին իրավասու է մերժել Պավել Ֆիլիպի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, սակայն եթե նույն թեկնածությունը պառլամենտը առաջադրում է երկրորդ անգամ, նա չի կարող այլեւս մերժել եւ պարտավոր է վավերացնել: Նույնն է գործընթացը նաեւ վեց նախարարների պարագայում: Հակառակ պարագայում արդեն երկրի Սահմանադրական դատարանը պետք է արձանագրի ինստիտուցիոնալ արգելանք եւ ժամանակավորապես դադարեցնի Դոդոնի լիազորությունները:



Իր հերթին Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ չի հաստատի այն նախարարներին, որոնց առաջադրել է Մոլդովայի դեմկուսը: