Ամերիկացին պատահաբար հրդեհել է իր ընտանիքը

Ամերիկացին պատահաբար հրդեհել է իր ընտանիքը
ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում մայրը եւ երեք երեխաները զոհվել են բնակարանային հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնում է New York Post պարբերականը:



Հրդեհի պատճառը ընտանիքի հոր` Յոզեֆ Ազանի կողմից յոթճյուղանի ծիսական կերոնի այրելն է եղել: Ընտանիքը, որը բաղկացած է եղել ամուսիններից եւ վեց երեխաներից, տոնել են Հանուքայի վեցերորդ գիշերը եւ քնելուց առաջ մոռացել են հանգցնել կերոնը, ինչի հետեւանքով սկսել է վառվել վարագույրը, որից էլ կրակն անցել է ողջ տանը:



Յոզեֆը կարողացել է փրկել միայն տասնվեցամյա դստերը եւ տասնհինգամյա որդուն:Տասներեքամյա Աբրահամն էլ, փրկվել է ինքնուրույն, իր զարմիկի հետ փողոց դուրս գալով:



Զոհերի դիերը կուղարկվեն Իսրայել, որտեղ ապրում է Յոզեֆի կնոջ հայրը: