Հայտնի է, թե ինչու է Վլ. Պուտինը ցանկանում կրկին Ռուսաստանի նախագահ դառնալ

Հայտնի է, թե ինչու է Վլ. Պուտինը ցանկանում կրկին Ռուսաստանի նախագահ դառնալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործնականում արդեն ունի իր նախընտրական քարոզրշավի ծրագիրը: Այս մասին հայտնում է ռուսական Лента-ն: Իր ամենամյա ասուլիսի ժամանակ ՌԴ գործող նախագահը ասել է, որ մտադիրէ կենտրոնանալ ենթակառուցվածքների զարգացման եւ ռուսաստանցիների եկամուտների աճի վրա, մասնավորապես` առողջապահության, կրթության: Պուտինն ասել է, որ ինքը ձգտում է, որպեսզի Ռուսաստանը նայի միշտ դեպի առաջ եւ զարգանա, ունենա արդիական քաղաքական համակարգ, ճկուն դիվանագիտություն, կայուն տնտեսություն` կառուցված բարձր տեխնոլոգիաների վրա, որտեղ աշխատանքի արտադրողականությունը պետք է բազմապատիկ ավելի շատ լինի քան հիմա կա: