Ձյան տեղումներն այսօր կդադարեն, բայց վաղը նորից կվերսկսվեն

Ձյան տեղումներն այսօր կդադարեն, բայց վաղը նորից կվերսկսվեն
ՀՀ Արտակարգ իրավիչակների նախարարության օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ երեկվանից ՀՀ ողջ տարածքում տեղացող ձյունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին կդադարի: Այսօր կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։



Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:



Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:



Երեւան քաղաքում` դեկտեմբերի 7-ի առավոտ տեղումներն աստիճանաբար կդադարեն: Դեկտեմբերի 8-ին կրկին հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-8-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: